Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ հրապարակվեցին մի քանի հարցումներ, առցանց հարցում հրապարակեց նաև “Գյումրու ավագանու ընտրություններ 2025” պորտալը։

Հաշվի առնելով հարցման առցանց բնույթը՝ մենք չենք հաստատում, որ հարցումն ամբողջությամբ հիմնվում է հավաստի ընտրանքի վրա, հարցման վրա ազդեցության գործիքակազմը ևս բազմազան է՝ սկսած մասնակցության ռեսուրսի գեներացումից մինչև տեխնոլոգիական գործիքակազմ։ Հարցման հավաստիության աստիճանը բարձրանում է առավելագույն թվով մասնակիցների ներգրավմամբ։ Հարցմանը մասնակցել են թվով 8397 օգտատերեր և քվեարկության հիմնական միտումներն առնվազն ապահովվել է։

Այսպես՝ քվեների բաշխման հերթականությունն ամբողջությամբ կանխատեսվել է․

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ՀԱՐՑՈՒՄ (%) ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ (%)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարիկ Մինասյան) 35 36,7
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (Վարդան Ղուկասյան) 10,1 21
«Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան) 9,8 15,7
«Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան) 9,5 8
«Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան) 8,9 6,2
«Եվրադաշինք» (Լևոն Բարսեղյան) 8,7 4,5
«Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան) 8,2 3,6
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (Արտյոմ Ղարաղազարյան) 7,9 2,9
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» (Արտյոմ Թումանյան) 2 1,4