2025 թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցեցին 47․443 քաղաքացիները, այսինքն ընտրելու իրավունք ունեցող անձանց 42.64 տոկոսը։
82 ընտրատեղամասերի քվեարկության նախնական հաշվարկով Գյումրու ավագանու ընտրական շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ, բաշխումը հետևյալն է․

  1. Սարիկ Մինասյան (ՔՊ) — 14 ՄԱՆԴԱՏ — 36,73 % (17183 քվե)
  2. Վարդան Ղուկասյան (Կոմկուս) — 8 ՄԱՆԴԱՏ— 20,79 % (9727 քվե)
  3. Մարտուն Գրիգորյան (“Մեր քաղաքը” դաշինք) — 6 ՄԱՆԴԱՏ — 15,77 % (7380 քվե)
  4. Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) — 3 ՄԱՆԴԱՏ — 7.98 % (3734 քվե)
  5. Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) — 2 ՄԱՆԴԱՏ — 6,2 % (2902 քվե)
Անցողիկ շեմը չեն հաղթահարել 4 քաղաքական ուժ․
  • Լևոն Բարսեղյան (Եվրադաշինք) — 4,51 % (2111 քվե)
  • Կարեն Մալխասյան (Ապրելու երկիր) — 3,62 % (1694 քվե)
  • Արտյոմ Ղարաղազարյան (ԴԱԿ) — 3,01 % (1406 քվե)
  • Արտյոմ Թումանյան (ՀԱՍԿ) — 1,39 % (651 քվե)