Ի՞նչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերը քաղաքաշինության և բարեկարգման ոլորտների համար, ներկայացնում են առանձին կուսակցությունների առաջարկներն (ըստ իրենց նախընտրական ծրագրի) ու դրանց հանրագումարը։
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Գյումրու գլխավոր հատակագծի վերանայում
- Ապօրինի օտարված համայնքային գույքի վերադարձ
- «Տնակների» վերացում, տնակներում ապրող ընտանիքների բնակարանային հարցի լուծում
- Քաղաքաշինության ոլորտի կուտակված դիմումների լուծում
- Համայնքապատկան գույքի ցուցակագրում և հանրայնացնում
- Համայնքապատկան հողերի թվային հաշվառում
- Աճուրդների հողերի հանրայնացում
- Խելացի քաղաք (“Smart City”) համակարգի ներդրում
- Ալեք Մանուկյան փողոցի կամրջի վերանորոգում
- Կումայրի պատմամշակութային տարածքների պահպանման և վերականգնման կանոնակարգում
- Փողոցների հիմնանորոգում, մայթերի բարեկարգում
- Ծայրամասային թաղամասերի բակերի բարեկարգում
- Պետական և հասարակական կառույցներում թեքահարթակների կառուցում
- Նոր գերեզմանատան կառուցում
- Երկրորդական փողոցների, բակերի լուսավորություն
- «Մուշ» թաղամասի աղբադաշտի խնդրի լուծում
- Գյումրու գետակի հունի մաքրում
- Գետնանցումների մաքրում և լուսավորություն
- Շատրվանների պուրակների ու շրջակա տարածքների բարեկարգում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
- Քաղաքացիների ձգձգվող ավարտական ակտերի ու շինթույլտվությունների օրինականացում
- Ծայրամասերում կառուցված քարաշեն տնակների օրինականացմանը աջակցություն
- Ապօրինի շինությունների օրինականացում
- Քաղաքապատկան հողերի գույքագրում
- Ըստ Գյումրու գլխավոր հատակագծի հողհատկացման և շինթույլտվությունների որոշումները մարզպետարանի և քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատման անհրաժեշտության վերացում
- Կենտրոնի շենքերի կտուրները ձեղնահարկերի վերածում
- «Կումայրի արգելոց»-ի բոլոր վտանգված շենքերի վերակառուցում
- «Լինս հիմնադրամ»-ի կառուցած շենքերին ևս մեկ հարկի կառուցում
- Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ Մարմաշենի խճուղում գտնվող կիսակառույց շենքերի շինարարություն՝ հատկացնելով անօթևաններին
- Շենքերի կտուրների, մուտքերի ու բակերի վերանորոգում
- Ստորգետնյա անցումներ վերականգնում և կառուցում՝ առանձնացնելով վարձակալությամբ տրվող կոմերցիոն տարածքներ
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում
- Գյումրու դիզայն-կոդի (urban design code) հաստատում, երկարաժամկետ զարգացման պլանի մշակում
- Արհեստների ու արվեստների փողոցի հիմնում
- Պատմական կենտրոնի շարունական վերակառուցում
- Սոցիալական բնակարանաշինություն
- Երևանյան խճուղուց դեպի Մսի կոմբինատ ճանապարհի անցկացում
- Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի վերանորոգում
- Բարեկարգ ճանապարհների ցանց ստեղծում
- Բնակելի ֆոնդի վթարայնության հրատապ գնահատում, ապաստարանների վերականգնում
- Բակերի լուսավորության ցանցի ընդլայնում,
- Բակային զրուցարանների կառուցում
- Բակերի ազատում ապօրինի կառույցներից
- Բակերում խաղահրապարակների (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ) կառուցում
- Լողավազանի արդիականացում
- Հանրային վայրերում անվճար Wi-Fi
- Կանաչ գոտիների ավելացում
- Գերեզմանատների կառավարման բարելավում
- Նոր աղբավայրի հիմնում
- Գյումրի գետակի հունի մաքրում
- Մոդուլային զուգարանների տեղադրում
- Ստորգետնյա աղբարկղերի տեղադրում՝ մասնավորի հետ համագործակցությամբ
- Ճարտարապետական և պատմական արժեք ունեցող շինությունների, արձանների, հուշարձանների լուսավորման նորացում
- Հանրային տարածքներում, կառույցներում հաշմանդամ անձանց տեղաշարժման մատչելիության ապահովում
- Կապի մալուխների անցակացում մայթերի տակ
- Շենքերի հասցեների ցուցանակների տեղադրում՝ միասնական ձևաչափով
- Բուլվարային թաղամասի վերելակների տեղադրում
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ
- Սոցիալական բնակարանների ֆոնդի ձևավորում
- Համայնքային բնակարանաշինության ծրագրի իրականցում՝ երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանների խնդրի վերջնական լուծում
- Բնակարանաշինության հատուկ ծրագրի իրականացում՝ պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ
- Պատմամշակութային հուշարձանների վերականգնում
- Մասնավոր սեփականություն հանդիսացող հուշարձան-շենքերի ֆասադների, կտուրների վերականգնմանն աջակցություն
- Նախկին Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքի վերականգնում
- Սպորտի թանգարանի ստեղծում
- Սավոյան փողոցի շատրվանների վերանորոգում
- Նոր պուրակի, կանաչապատ տարածքների ստեղծում,
- Ժամանակակից նոր փոքր շուկաների հիմնում
- Բարվոք շենքերի թվի ավելացում
- Բարեկարգ հարմարավետ փողոցների ձևավորում
- Հանրային տարածքների բարելավում, զբոսայգիների վերականգնում
- Պատմամշակութային օբյեկտների լուսավորություն
- Շինությունների համապատասխանեցում ժամանակակից, հարմարավետ քաղաքի պահանջներին
- Բակերի բարեկարգում
- Բակային ֆուտբոլային խաղադաշտերի ստեղծում
- «Շիրակ» գերեզմանատան տարածքի բարեկարգում
«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Շինթույլտվությունների և նորոգումների կոշտ ժամկետների հաստատում (հանրային ծառայություններ մատուցող օպերատորների համար)
- Գյումրիում և հատկապես «Կումայրի» արգելոցի տարածքում շինթույլտվությունների մեխանիզմի դյուրացում
- Մայթերի ազատում սննդի ու առևտրի կետերից
- Նոր շուկաների կառուցում կենտրոնում և հեռավոր թաղամասերում
- Հասարակական զուգարանների կառուցում
- Ավտոբուսների կայանատեղիների կառուցում
- Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգում
- Երևանյան խճուղուց Մսի կոմբինատ ավտոճանապարհի կառուցում
- Գերեզմանոցների քարտեզագրում, անկանոն թաղումների բացառում
- Բացօթյա և փակ ժամանցային տարածքների կառուցում
- Առնվազն 8 փոքր ֆուտբոլային դաշտի կառուցում
- 20 խաղահրապարակի կառուցում
- Կանաչապատում, ոռոգման համակարգի կառուցում
- Ավերակ շենքերի վերացում, մաքրում
- Թաղային փողոցների ու բակերի նորոգում (նաև դրամաշնորհային միջոցներով)
- Քաղաքի ենթակառույցների համաչափ զարգացում և ներդրումների ապակենտրոնացում
- Ժամանակավոր կացարանների եւ տնակային տնտեսությունների վերացում
- Անօթեւանների վերաբնակեցման համար լքված կիսակառույցների վերակառուցում
- Սոցիալական բնակարանների կառուցում
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Հին և նոր ենթակառուցվածքների վերագործարկում
- Կառուցապատման, բարեկարգման համատեղ ծրագրերի իրականացում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ
- «Ճիշտ քաղաք» ծրագրի գործարկում․ համայնքային իշխանությունների, բիզնեսի և խոշոր սեփականատերերի համատեղ ծրագրի իրականացում
- «Ուրախության այգի»-Գյումրի․ ժամանակակից ատրակցիոնների այգու ստեղծում
- Ինքնաշեն կառույցների հարցի կարգավորում, փոխհատուցում
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԴԱՇԻՆՔ
- Սոցիալական բնակարանաշինություն
- Կիսակառույցների ծրագրի իրականացում
- Քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական հաստատում
- Քաղաքի մուտքերի մոտ խորհրդանշական ճարտարապետական կոմպոզիցիաների կառուցում
- Հատուկ խնամք Կամույրի արգելոց-թանգարանի տարածքի ու շինությունների նկատմամբ
- Քաղաքաշինության խնդիրների գույքագրում և լուծումներ
- Փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային համակարգով ներդրում
- Բնակարանաշինությանն աջակցություն
- Տերյան փողոցում և Երևանյան խճուղում վերնանցումների կառուցում
- Բացօթյա սրճարանի մոդելով վերնանցման կառուցում Սայաթ-Նովա փողոցում
- Մուշ և Բուլվարային թաղամասերում մանկապարտեզների կառուցում
- Գետնանցումների բարեկարգում, գործարարներին տրամադրում
- Մուշ թաղամասում համերգների, մշակութային հանդիպումների հարթակի կառուցումը
- Մուշ թաղամասում ատրակցիոնների պարկի կառուցում
- Էսթետ կանաչ գոտիների ստեղծում
- Հասարակական կառույցներում թեքահարթակների կառուցմանը նպաստում
- Համատիրությունների նոր մոդելի առաջարկում
- Նոր խաղահրապարակների կառուցում
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Ամեն տարի նոր շենքի կառուցում, որի բնակարանները կտրամադրվեն քաղաքին ճանաչում բերող երիտասարդներին
- Միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադաշտի կառուցում
- Նոր համերգասրահի կառուցում
- Զանգվածային միջոցառումներ անցկացնելու ենթակառույցների ձևավորում
- Փառքի ճեմուղու կառուցում (հայտնի գյումրեցիների կիսանդրիներով)
- Բաց և փակ մարզական համալիրների կառուցում
- Էներգախնայող արտաքին լուսավորության ապահովում
- Շենքերի տանիքների շքամուտքերի վերանորոգում
- Առանձնատների արտաքին տեսքի բարելավում՝ սեփականատերերի հետ համագործակցությամբ
- Շինությունների էներգախնայողության բարձրացում
- «Հին Գյումրի» պատմաճարտարապետական համալիրի ծրագրի իրականացում
- Գերեզմանների խնամքի ապահովում
- Կանաչ տարածքների բարեկարգում
- «Գորկու սադ»-ի բարեկարգում
- Բնակարանային ապահովում
Այդպիսով բոլոր քաղաքական ուժերի առաջարկները քաղաքաշինության և բարեկարգման վերաբերյալ ընդհանրացնելով՝ կարող են առանձնացնել մաքսիմալ պլանը․
- Սոցիալական բնակարանաշինություն
- Բնակարանաշինության հատուկ ծրագրի իրականացում՝ պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ
- Քարաշեն տնակների օրինականացման հնարավորության ստեղծում
- Տնակների վերացում՝ բնակարանաշինության ծրագրով
- Քաղաքին ճանաչում բերող երիտասարդների համար բնակարանների կառուցում
- Հնարավորության դեպքում շենքերի կտուրներում ձեղնահարկերի կառուցում
- Հնարավորության դեպքում շենքերը ևս մեկ հարկով ավելացում
- Քաղաքաշինության ոլորտի, ապօրինի շինությունների խնդիրների կարգավորում
- Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրում
- Գյումրու գլխավոր հատակագծի վերանայում, ըստ դրա հողհատկացման և շինթույլտվությունների տրամադրման պարզեցված ընթացակարգի կիրառում՝ հստակ ժամկետներով
- Ապօրինի օտարված համայնքային գույքի վերադարձ
- Համայնքապատկան գույքի, հողերի գույքագրում, հանրամատչելի աճուրդների կազմակերպում
- Ավերակ, կիսակառույց շենքերի շինարարություն կամ քանդում
- Բնակելի ֆոնդի վթարայնության հրատապ գնահատում, ապաստարանների վերականգնում
- Ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կառուցապատման, բարեկարգման համատեղ ծրագրերի իրականացում
- Ալեք Մանուկյան փողոցի կամրջի վերանորոգում
- Կումայրի արգելոցի պահպանում և վերականգնում
- Նախկին Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքի վերականգնում
- Երևանյան խճուղուց դեպի Մսի կոմբինատ ճանապարհի կառուցում
- Սպորտի թանգարանի ստեղծում
- Շատրվանների պուրակների ու շրջակա տարածքների բարեկարգում
- Արհեստների ու արվեստների փողոցի հիմնում
- Փառքի ճեմուղու կառուցում (հայտնի գյումրեցիների արձաններով)
- Կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում
- Նոր գերեզմանատան կառուցում, հների բարեկարգում, արդիականացում
- Նոր աղբավայրի կառուցում, հների խնդրի լուծում
- Գյումրու գետակի հունի մաքրում
- Ավտոբուսների կայանատեղիների կառուցում
- Բուլվարային թաղամասի բարձրահարկերում վերելակների տեղադրում
- Միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադաշտի կառուցում
- Նոր համերգասրահի կառուցում
- Ատրակցիոնների այգու կառուցում
- Քաղաքի մուտքերի մոտ խորհրդանշական ճարտարապետական կոմպոզիցիաների կառուցում
- Տերյան փողոցում, Երևանյան խճուղում, Սայաթ-Նովա փողոցում վերնանցումների կառուցում
- Նոր մանկապարտեզների կառուցում
- Մուշ թաղամասում համերգների, մշակութային հանդիպումների հարթակի կառուցումը
- Պատմամշակութային հուշարձանների վերականգնում
- Շենքերի կտուրների, մուտքերի բարեկարգում
- Փողոցների, մայթերի, բակերի բարեկարգում, լուսավորություն
- Մայթերի ազատում սննդի ու առևտրի կետերից
- Հանրային վայրերում թեքահարթակների կառուցում
- Կանաչ գոտիների բարեկարգում, նոր պուրակների ստեղծում (ոռոգման համակարգով)
- Գետնանցումների կառուցում, վերանորոգում՝ կոմերցիոն տարածքների առանձնացմամբ
- Հասարակական զուգարանների տեղադրում
- Ստորգետնյա աղբարկղերի տեղադրում
- Մալուխների ստորգետնյա անցկացում
- Հանրային վայրերում անվճար Wi-Fi
- Լողավազանի արդիականացում
- Ժամանակակից նոր շուկաների հիմնում
- Քաղաքի ենթակառույցների համաչափ զարգացում և ներդրումների ապակենտրոնացում
- Առանձնատների արտաքին տեսքի բարելավում՝ սեփականատերերի հետ համատեղ
- Համատիրությունների նոր մոդելի ձևավորում
- Շինությունների էներգախնայողության բարձրացում



















