Ի՞նչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերը քաղաքային տրանսպորտի բարելավման համար, ներկայացնում են առանձին կուսակցությունների առաջարկներն (ըստ իրենց նախընտրական ծրագրի) ու դրանց հանրագումարը։
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Էկոլոգիապես մաքուր ավտոբուսների ներդրում
- Երթուղիների վերանայում՝ բոլոր թաղամասերին հավասարաչափ հասանելիությամբ
- Թվային լուծումներով կանգառների տեղադրում
- Տրանսպորտի աշխատանքը՝ մինչև 00։00
- Վարորդների արտաքին տեսքի, վարքագծի վերահսկում
- Տրանսպորտի մաքրության և տեխնիկական վիճակի վերահսկում
- Ճանապարհային նշանների, գծանշումների, “խելացի” լուսացույցների տեղադրում
- Հեծանիվային և հետիոտնային ուղիների ընդլայնում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
- Տրանսպորտի աշխատանքը՝ 07։00-22։00 (միջոցառումների օրերին՝ 07։00-23։00)
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Տրանսպորտային պարկի թարմացում՝ հարմարեցված հատուկ կարիքներ ունեցողների համար
- Տրանսպորտի աշխատանքը՝ 07։00-23։00
- Կանգառների կառուցում՝ պատմաճարտարապետական լուծումներով
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ
- Տրանսպորտի անկանխիկ վճարման համակարգի ներդրում
- Անվճար երթևեկություն սոցիալապես խոցելի խմբերի համար
- Աշխարհագրական տեղեկատվական (GIS) համակարգի ներդրում
- Տրանսպորտի աշխատանքը՝ մինչև 23։00
- Տրանսպորտային պարկի արդիականացում
«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Նոր փոխադրամիջոցներով համալրում
- Տրանսպորտի աշխատանքը՝ 07։00-23։00 (հասանելի բոլոր թաղամասերում)
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Ճանապարհների ու տրանսպորտային ենթակառուցվածների բարելավում
- Տաքսիների սպասարկման մշակույթը՝ որպես առանձին քաղաքային նախագիծ
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԴԱՇԻՆՔ
- Էլեկտրական ավտոբուսներով նոր շարժակազմ (մինչև 2030 թ․)՝ ներառական վերելակներով
- Տրանսպորտի աշխատանքը՝ 07։00-22։00 (ապա՝ մինչև 00։00)
- Վարորդների արտահագուստի և հաղորդակցման մակարդակի բարձրացում
- Ողջ շարժակազմը տեսախցիկներով կահավորում
- Վերահսկողություն մեքենաների մաքրության վրա
- Ներքաղաքային տրանսպորտի օնլայն հավելվածի մշակում
- Ուղևորների թույլատրելի քանակի վերահսկում
- Սմարթ կանգառների տեղադրում
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Արդյունավետ շարժակազմ, ողջամիտ սակագին
- Հանրային տրանսպորտն՝ անձնական մեքենայով շրջելուց ավելի հարմար և տնտեսապես էֆեկտիվ
- Ֆայտոններով երթևեկության կազմակերպում (պատմական վայրերը իրար կապող երթուղով)
Այդպիսով բոլոր քաղաքական ուժերի առաջարկները հանրային տրանսպորտի վերաբերյալ ընդհանրացնելով՝ կարող են առանձնացնել մաքսիմալ պլանը․
- Տրանսպորտի աշխատանքային ժամերը՝ 07։00-00։00
- Էլեկտրական ավտոբուսների շարժակազմի ձևավորում
- Ավտոբուսները՝
- անկանխիկ վճարման համակարգով,
- կահավորված տեսախցիկներով,
- աշխարհագրական տեղեկատվական (GIS) համակարգով,
- հատուկ կարիքավորների համար վերելակներով
- Մեքենաների մաքրության, տեխնիկական վիճակի վերահսկողում
- Վարորդների արտաքին տեսքի, վարքագծի վերահսկում
- Ուղևորների թույլատրելի քանակի վերահսկում
- Շարժակազմը բոլոր թաղամասերին հավասարաչափ հասանելիության ապահովում
- Ողջամիտ սակագին
- Անվճար երթևեկություն սոցիալապես խոցելի խմբերի համար
- Անձնական մեքենայից ավելի հարմար քաղաքային տրանսպորտի ձևավորում
- Հեծանիվային և հետիոտնային ուղիների ընդլայնում
- Ֆայտոններով երթևեկության կազմակերպում
- Սմարթ կանգառներ՝ պատմաճարտարապետական լուծումներով
- Ներքաղաքային տրանսպորտի օնլայն հավելվածի մշակում
- Ճանապարհային նշանների, գծանշումների, “խելացի” լուսացույցների տեղադրում
- Տաքսիների սպասարկման մշակույթը՝ որպես առանձին քաղաքային նախագիծ



















