ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքացիների քվեարկությունը պայմանավորված է մի շարք գործոններով․
- Համայնքի ղեկավարի թեկնածուի անձը
- Կուսակցության ազդեցությունը
- Ծրագիրը
- Ընտրարշավը
- Ընտրակաշառքը
- Կուսակցությունների ավագանու թեկնածուների ցանկը
Ակնհայտ է, որ քաղաքապետի թեկնածուից, կուսակցության ազդեցությունից, ծրագրից ու ընտրարշավից շատ բան է կախված, սակայն հաշվի առնելով ընտրությունների լոկալ բնույթը՝ ավագանու թեկնածուների ցանկը ևս զգալի նշանակություն ունի։ Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի իր ոչ քաղաքական ընտրազանգվածը՝ բարեկամներ, մտերիմներ, ընկերներ, ինչը շատ դեպքերում վճռորոշ նշանակություն ունի ընտրվելու համար։
Գյումրիում 2 անգամ անց են կացվել ՏԻՄ համամասնական ընտրություններ, դրանցում մասնակցության և քվեարկության արդյունքները հետևյալ են։
- 2016 թ․ ընտրություններին մասնակցում էին 11 քաղաքական ուժ՝ 422 ավագանու թեկնածուով։ Քվեարկել է թվով 45670 ընտրող։
- 2021 թ․ընտրություններին մասնակցում էին 10 քաղաքական ուժ՝ 290 ավագանու թեկնածուով։ Քվեարկել է թվով 26468 ընտրող։
2016 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՇԻՆՔՆԵՐ | ՔՎԵ |
ԹԵԿՆԱԾՈՒ
|
| «ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 14987 | 99 |
| «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 9344 | 49 |
| «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 4578 | 90 |
| «ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԻ ԱԼՅԱՆՍ (ԳԱԼԱ)» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 4517 | 24 |
| «ՀԱՄԱԽԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 2489 | 33 |
| «ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՈԳԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 2475 | 16 |
| «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 2313 | 33 |
| «ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 774 | 23 |
| «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 638 | 17 |
| «ԳՈՐԾԱՐԱՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 556 | 16 |
| «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 471 | 22 |
2021 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՇԻՆՔՆԵՐ | ՔՎԵ |
ԹԵԿՆԱԾՈՒ
|
| «ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 9631 | 42 |
| «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 7786 | 40 |
| «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 2793 | 41 |
| «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 1486 | 22 |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 1343 | 33 |
| «ՀԱՅՐԱՔԱՂԱՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 1172 | 28 |
| «ԳՅՈՒՄՐԻՆ ԿՌՆԱ´» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 904 | 20 |
| «ԹԱՍԻԲՈՎ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 586 | 22 |
| «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՈՒՂԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 388 | 22 |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 260 | 20 |
2025 Թ․ ՄԱՐՏԻ 30-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՇԻՆՔՆԵՐ | ՔՎԵ |
ԹԵԿՆԱԾՈՒ
|
| «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 99 | |
| «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 56 | |
| «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 40 | |
| «ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 34 | |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 33 | |
| 32 | ||
| «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 30 | |
| «ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ | 25 | |
| «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | 23 |
2025 թ․ընտրություններին մասնակցում են 9 քաղաքական ուժ՝ 372 ավագանու թեկնածուով։ Մեր կանխատեսմամբ քվեարկությանը կմասնակցեն մոտ 40000 ընտրող։
2016 և 2021 թվականի ընտրությունների ավագանու ցուցակներն ու ընտրությունների արդյունքները համեմատելիս ակնհայտ է դառնում, որ մեծ ցուցակից առկայությունը ընտրական շեմը հաղթահարելու հիմնական ոչ քաղաքական բաղադրիչն է։ Միջինացված հաշվով յուրաքանչյուր ավագանու թեկնածու ունի մոտ 20-30 անձնավորված քվե՝ ընտանիքի անդամներ, բարեկամներ, ընկերներ։ Այս միտումը 2025 թվականի ընտրությունների ժամանակ ևս կունենա զգալի ազդեցությունը, մեծ թվով թեկնածուներ ունեցող ուժերը բավականին հեշտացրում են անցողիկ ընտրական շեմը հաղթահարելու քաղաքական ջանքերը։



















