Ի՞նչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերը քաղաքաշինության և բարեկարգման ոլորտների համար, ներկայացնում են առանձին կուսակցությունների առաջարկներն (ըստ իրենց նախընտրական ծրագրի) ու դրանց հանրագումարը։

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Գյումրու գլխավոր հատակագծի վերանայում
  • Ապօրինի օտարված համայնքային գույքի վերադարձ
  • «Տնակների» վերացում, տնակներում ապրող ընտանիքների բնակարանային հարցի լուծում
  • Քաղաքաշինության ոլորտի կուտակված դիմումների լուծում
  • Համայնքապատկան գույքի ցուցակագրում և հանրայնացնում
  • Համայնքապատկան հողերի թվային հաշվառում 
  • Աճուրդների հողերի հանրայնացում
  • Խելացի քաղաք (“Smart City”) համակարգի ներդրում
  • Ալեք Մանուկյան փողոցի կամրջի վերանորոգում
  • Կումայրի պատմամշակութային տարածքների պահպանման և վերականգնման կանոնակարգում
  • Փողոցների հիմնանորոգում, մայթերի բարեկարգում
  • Ծայրամասային թաղամասերի բակերի բարեկարգում
  • Պետական և հասարակական կառույցներում թեքահարթակների կառուցում
  • Նոր գերեզմանատան կառուցում
  • Երկրորդական փողոցների, բակերի լուսավորություն
  • «Մուշ» թաղամասի աղբադաշտի խնդրի լուծում
  • Գյումրու գետակի հունի մաքրում
  • Գետնանցումների մաքրում և լուսավորություն
  • Շատրվանների պուրակների ու շրջակա տարածքների բարեկարգում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

  • Քաղաքացիների ձգձգվող ավարտական ակտերի ու շինթույլտվությունների օրինականացում
  • Ծայրամասերում կառուցված քարաշեն տնակների օրինականացմանը աջակցություն
  • Ապօրինի շինությունների օրինականացում
  • Քաղաքապատկան հողերի գույքագրում
  • Ըստ Գյումրու գլխավոր հատակագծի հողհատկացման և շինթույլտվությունների որոշումները մարզպետարանի և քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատման անհրաժեշտության վերացում
  • Կենտրոնի շենքերի կտուրները ձեղնահարկերի վերածում
  • «Կումայրի արգելոց»-ի բոլոր վտանգված շենքերի վերակառուցում
  • «Լինս հիմնադրամ»-ի կառուցած շենքերին ևս մեկ հարկի կառուցում
  • Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ Մարմաշենի խճուղում գտնվող կիսակառույց շենքերի շինարարություն՝ հատկացնելով անօթևաններին 
  • Շենքերի կտուրների, մուտքերի ու բակերի վերանորոգում
  • Ստորգետնյա անցումներ վերականգնում և կառուցում՝ առանձնացնելով վարձակալությամբ տրվող կոմերցիոն տարածքներ

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում
  • Գյումրու դիզայն-կոդի (urban design code) հաստատում, երկարաժամկետ զարգացման պլանի մշակում
  • Արհեստների ու արվեստների փողոցի հիմնում 
  • Պատմական կենտրոնի  շարունական վերակառուցում
  • Սոցիալական բնակարանաշինություն
  • Երևանյան խճուղուց դեպի Մսի կոմբինատ ճանապարհի անցկացում
  • Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի վերանորոգում
  • Բարեկարգ ճանապարհների ցանց ստեղծում
  • Բնակելի ֆոնդի վթարայնության հրատապ գնահատում, ապաստարանների վերականգնում
  • Բակերի լուսավորության ցանցի ընդլայնում,
  • Բակային զրուցարանների կառուցում
  • Բակերի ազատում ապօրինի կառույցներից
  • Բակերում խաղահրապարակների (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ) կառուցում
  • Լողավազանի արդիականացում
  • Հանրային վայրերում անվճար Wi-Fi
  • Կանաչ գոտիների ավելացում
  • Գերեզմանատների կառավարման բարելավում
  • Նոր աղբավայրի հիմնում
  • Գյումրի գետակի հունի մաքրում
  • Մոդուլային զուգարանների տեղադրում
  • Ստորգետնյա աղբարկղերի տեղադրում՝ մասնավորի հետ համագործակցությամբ
  • Ճարտարապետական և պատմական արժեք ունեցող շինությունների, արձանների, հուշարձանների լուսավորման նորացում
  • Հանրային տարածքներում, կառույցներում հաշմանդամ անձանց տեղաշարժման մատչելիության ապահովում
  • Կապի մալուխների անցակացում մայթերի տակ
  • Շենքերի հասցեների ցուցանակների տեղադրում՝ միասնական ձևաչափով
  • Բուլվարային թաղամասի վերելակների տեղադրում

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

  • Սոցիալական բնակարանների ֆոնդի ձևավորում
  • Համայնքային բնակարանաշինության ծրագրի իրականցում՝ երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանների խնդրի վերջնական լուծում
  • Բնակարանաշինության հատուկ ծրագրի իրականացում՝ պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ
  • Պատմամշակութային հուշարձանների վերականգնում
  • Մասնավոր սեփականություն հանդիսացող հուշարձան-շենքերի ֆասադների, կտուրների վերականգնմանն աջակցություն
  • Նախկին Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքի վերականգնում
  • Սպորտի թանգարանի ստեղծում
  • Սավոյան փողոցի շատրվանների վերանորոգում
  • Նոր պուրակի, կանաչապատ տարածքների ստեղծում,
  • Ժամանակակից նոր փոքր շուկաների հիմնում
  • Բարվոք շենքերի թվի ավելացում
  • Բարեկարգ հարմարավետ փողոցների ձևավորում
  • Հանրային տարածքների բարելավում, զբոսայգիների վերականգնում
  • Պատմամշակութային օբյեկտների լուսավորություն
  • Շինությունների համապատասխանեցում ժամանակակից, հարմարավետ քաղաքի պահանջներին
  • Բակերի բարեկարգում
  • Բակային ֆուտբոլային խաղադաշտերի ստեղծում
  • «Շիրակ» գերեզմանատան տարածքի բարեկարգում

«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Շինթույլտվությունների և նորոգումների կոշտ ժամկետների հաստատում (հանրային ծառայություններ մատուցող օպերատորների համար)
  • Գյումրիում և հատկապես «Կումայրի» արգելոցի տարածքում շինթույլտվությունների մեխանիզմի դյուրացում
  • Մայթերի ազատում սննդի ու առևտրի կետերից
  • Նոր շուկաների կառուցում կենտրոնում և հեռավոր թաղամասերում
  • Հասարակական զուգարանների կառուցում
  • Ավտոբուսների կայանատեղիների կառուցում
  • Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգում
  • Երևանյան խճուղուց Մսի կոմբինատ ավտոճանապարհի կառուցում
  • Գերեզմանոցների քարտեզագրում, անկանոն թաղումների բացառում 
  • Բացօթյա և փակ ժամանցային տարածքների կառուցում
  • Առնվազն 8 փոքր ֆուտբոլային դաշտի կառուցում
  • 20 խաղահրապարակի կառուցում
  • Կանաչապատում, ոռոգման համակարգի կառուցում
  • Ավերակ շենքերի վերացում, մաքրում
  • Թաղային փողոցների ու բակերի նորոգում (նաև դրամաշնորհային միջոցներով)
  • Քաղաքի ենթակառույցների համաչափ զարգացում և ներդրումների ապակենտրոնացում
  • Ժամանակավոր կացարանների եւ տնակային տնտեսությունների վերացում
  • Անօթեւանների վերաբնակեցման համար լքված կիսակառույցների վերակառուցում
  • Սոցիալական բնակարանների կառուցում

«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Հին և նոր ենթակառուցվածքների վերագործարկում
  • Կառուցապատման, բարեկարգման համատեղ ծրագրերի իրականացում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ
  • «Ճիշտ քաղաք» ծրագրի գործարկում․ համայնքային իշխանությունների, բիզնեսի և խոշոր սեփականատերերի համատեղ ծրագրի իրականացում
  • «Ուրախության այգի»-Գյումրի․ ժամանակակից ատրակցիոնների այգու ստեղծում
  • Ինքնաշեն կառույցների հարցի կարգավորում, փոխհատուցում

«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԴԱՇԻՆՔ

  • Սոցիալական բնակարանաշինություն
  • Կիսակառույցների ծրագրի իրականացում
  • Քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական հաստատում
  • Քաղաքի մուտքերի մոտ խորհրդանշական ճարտարապետական կոմպոզիցիաների կառուցում
  • Հատուկ խնամք Կամույրի արգելոց-թանգարանի տարածքի ու շինությունների նկատմամբ
  • Քաղաքաշինության խնդիրների գույքագրում և լուծումներ
  • Փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային համակարգով ներդրում
  • Բնակարանաշինությանն աջակցություն
  • Տերյան փողոցում և Երևանյան խճուղում վերնանցումների կառուցում
  • Բացօթյա սրճարանի մոդելով վերնանցման կառուցում Սայաթ-Նովա փողոցում
  • Մուշ և Բուլվարային թաղամասերում մանկապարտեզների կառուցում
  • Գետնանցումների բարեկարգում, գործարարներին տրամադրում
  • Մուշ թաղամասում համերգների, մշակութային հանդիպումների հարթակի կառուցումը
  • Մուշ թաղամասում ատրակցիոնների պարկի կառուցում
  • Էսթետ կանաչ գոտիների ստեղծում
  • Հասարակական կառույցներում թեքահարթակների կառուցմանը նպաստում
  • Համատիրությունների նոր մոդելի առաջարկում
  • Նոր խաղահրապարակների կառուցում

«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Ամեն տարի նոր շենքի կառուցում, որի բնակարանները կտրամադրվեն քաղաքին ճանաչում բերող երիտասարդներին
  • Միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադաշտի կառուցում
  • Նոր համերգասրահի կառուցում
  • Զանգվածային միջոցառումներ անցկացնելու ենթակառույցների ձևավորում
  • Փառքի ճեմուղու կառուցում (հայտնի գյումրեցիների կիսանդրիներով)
  • Բաց և փակ մարզական համալիրների կառուցում
  • Էներգախնայող արտաքին լուսավորության ապահովում
  • Շենքերի տանիքների շքամուտքերի վերանորոգում
  • Առանձնատների արտաքին տեսքի բարելավում՝ սեփականատերերի հետ համագործակցությամբ
  • Շինությունների էներգախնայողության բարձրացում
  • «Հին Գյումրի» պատմաճարտարապետական համալիրի ծրագրի իրականացում
  • Գերեզմանների խնամքի ապահովում
  • Կանաչ տարածքների բարեկարգում
  • «Գորկու սադ»-ի բարեկարգում
  • Բնակարանային ապահովում

 

Այդպիսով բոլոր քաղաքական ուժերի առաջարկները քաղաքաշինության և բարեկարգման վերաբերյալ ընդհանրացնելով՝ կարող են առանձնացնել մաքսիմալ պլանը․

  • Սոցիալական բնակարանաշինություն
  • Բնակարանաշինության հատուկ ծրագրի իրականացում՝ պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ
  • Քարաշեն տնակների օրինականացման հնարավորության ստեղծում
  • Տնակների վերացում՝ բնակարանաշինության ծրագրով
  • Քաղաքին ճանաչում բերող երիտասարդների համար բնակարանների կառուցում 
  • Հնարավորության դեպքում շենքերի կտուրներում ձեղնահարկերի կառուցում
  • Հնարավորության դեպքում շենքերը ևս մեկ հարկով ավելացում
  • Քաղաքաշինության ոլորտի, ապօրինի շինությունների խնդիրների կարգավորում
  • Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրում
  • Գյումրու գլխավոր հատակագծի վերանայում, ըստ դրա հողհատկացման և շինթույլտվությունների տրամադրման պարզեցված ընթացակարգի կիրառում՝ հստակ ժամկետներով
  • Ապօրինի օտարված համայնքային գույքի վերադարձ
  • Համայնքապատկան գույքի, հողերի գույքագրում, հանրամատչելի աճուրդների կազմակերպում
  • Ավերակ, կիսակառույց շենքերի շինարարություն կամ քանդում 
  • Բնակելի ֆոնդի վթարայնության հրատապ գնահատում, ապաստարանների վերականգնում
  • Ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կառուցապատման, բարեկարգման համատեղ ծրագրերի իրականացում 
  • Ալեք Մանուկյան փողոցի կամրջի վերանորոգում
  • Կումայրի արգելոցի պահպանում և վերականգնում
  • Նախկին Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքի վերականգնում
  • Երևանյան խճուղուց դեպի Մսի կոմբինատ ճանապարհի կառուցում
  • Սպորտի թանգարանի ստեղծում
  • Շատրվանների պուրակների ու շրջակա տարածքների բարեկարգում
  • Արհեստների ու արվեստների փողոցի հիմնում 
  • Փառքի ճեմուղու կառուցում (հայտնի գյումրեցիների արձաններով)
  • Կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում
  • Նոր գերեզմանատան կառուցում, հների բարեկարգում, արդիականացում
  • Նոր աղբավայրի կառուցում, հների խնդրի լուծում
  • Գյումրու գետակի հունի մաքրում
  • Ավտոբուսների կայանատեղիների կառուցում
  • Բուլվարային թաղամասի բարձրահարկերում վերելակների տեղադրում
  • Միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադաշտի կառուցում
  • Նոր համերգասրահի կառուցում
  • Ատրակցիոնների այգու կառուցում
  • Քաղաքի մուտքերի մոտ խորհրդանշական ճարտարապետական կոմպոզիցիաների կառուցում
  • Տերյան փողոցում, Երևանյան խճուղում,  Սայաթ-Նովա փողոցում վերնանցումների կառուցում
  • Նոր մանկապարտեզների կառուցում
  • Մուշ թաղամասում համերգների, մշակութային հանդիպումների հարթակի կառուցումը
  • Պատմամշակութային հուշարձանների վերականգնում
  • Շենքերի կտուրների, մուտքերի բարեկարգում
  • Փողոցների, մայթերի, բակերի բարեկարգում, լուսավորություն
  • Մայթերի ազատում սննդի ու առևտրի կետերից
  • Հանրային վայրերում թեքահարթակների կառուցում
  • Կանաչ գոտիների բարեկարգում, նոր պուրակների ստեղծում (ոռոգման համակարգով)
  • Գետնանցումների կառուցում, վերանորոգում՝ կոմերցիոն տարածքների առանձնացմամբ
  • Հասարակական զուգարանների տեղադրում
  • Ստորգետնյա աղբարկղերի տեղադրում
  • Մալուխների ստորգետնյա անցկացում
  • Հանրային վայրերում անվճար Wi-Fi
  • Լողավազանի արդիականացում
  • Ժամանակակից նոր շուկաների հիմնում
  • Քաղաքի ենթակառույցների համաչափ զարգացում և ներդրումների ապակենտրոնացում
  • Առանձնատների արտաքին տեսքի բարելավում՝ սեփականատերերի հետ համատեղ
  • Համատիրությունների նոր մոդելի ձևավորում
  • Շինությունների էներգախնայողության բարձրացում