ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքացիների քվեարկությունը պայմանավորված է մի շարք գործոններով․

  • Համայնքի ղեկավարի թեկնածուի անձը
  • Կուսակցության ազդեցությունը
  • Ծրագիրը
  • Ընտրարշավը
  • Ընտրակաշառքը
  • Կուսակցությունների ավագանու թեկնածուների ցանկը

Ակնհայտ է, որ քաղաքապետի թեկնածուից, կուսակցության ազդեցությունից, ծրագրից ու ընտրարշավից շատ բան է կախված, սակայն հաշվի առնելով ընտրությունների լոկալ բնույթը՝ ավագանու թեկնածուների ցանկը ևս զգալի նշանակություն ունի։ Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի իր ոչ քաղաքական ընտրազանգվածը՝ բարեկամներ, մտերիմներ, ընկերներ, ինչը շատ դեպքերում վճռորոշ նշանակություն ունի ընտրվելու համար։

Գյումրիում 2 անգամ անց են կացվել ՏԻՄ համամասնական ընտրություններ, դրանցում մասնակցության և քվեարկության արդյունքները հետևյալ են։

  • 2016 թ․ ընտրություններին մասնակցում էին 11 քաղաքական ուժ՝ 422 ավագանու թեկնածուով։ Քվեարկել է թվով 45670 ընտրող։
  • 2021 թ․ընտրություններին մասնակցում էին 10 քաղաքական ուժ՝ 290 ավագանու թեկնածուով։ Քվեարկել է թվով 26468 ընտրող։

2016 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՇԻՆՔՆԵՐ ՔՎԵ
ԹԵԿՆԱԾՈՒ
«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 14987 99
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 9344 49
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 4578 90
«ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԻ ԱԼՅԱՆՍ (ԳԱԼԱ)» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 4517 24
«ՀԱՄԱԽԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2489 33
«ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՈԳԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2475 16
«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2313 33
«ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 774 23
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 638 17
«ԳՈՐԾԱՐԱՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 556 16
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 471 22

 

2021 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՇԻՆՔՆԵՐ ՔՎԵ
ԹԵԿՆԱԾՈՒ
«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 9631 42
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 7786 40
«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2793 41
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1486 22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1343 33
«ՀԱՅՐԱՔԱՂԱՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 1172 28
«ԳՅՈՒՄՐԻՆ ԿՌՆԱ´» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 904 20
«ԹԱՍԻԲՈՎ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 586 22
«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՈՒՂԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 388 22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 260 20

 

2025 Թ․ ՄԱՐՏԻ 30-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՇԻՆՔՆԵՐ ՔՎԵ
ԹԵԿՆԱԾՈՒ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 99
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 56
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 40
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 34
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 33
32
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 30
«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 25
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 23

2025 թ․ընտրություններին մասնակցում են 9 քաղաքական ուժ՝ 372 ավագանու թեկնածուով։ Մեր կանխատեսմամբ քվեարկությանը կմասնակցեն մոտ 40000 ընտրող։

2016 և 2021 թվականի ընտրությունների ավագանու ցուցակներն ու ընտրությունների արդյունքները համեմատելիս ակնհայտ է դառնում, որ մեծ ցուցակից առկայությունը ընտրական շեմը հաղթահարելու հիմնական ոչ քաղաքական բաղադրիչն է։ Միջինացված հաշվով յուրաքանչյուր ավագանու թեկնածու ունի մոտ 20-30 անձնավորված քվե՝ ընտանիքի անդամներ, բարեկամներ, ընկերներ։ Այս միտումը 2025 թվականի ընտրությունների ժամանակ ևս կունենա զգալի ազդեցությունը, մեծ թվով թեկնածուներ ունեցող ուժերը բավականին հեշտացրում են անցողիկ ընտրական շեմը հաղթահարելու քաղաքական ջանքերը։