Ի՞նչ լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերը համայնքի տնտեսության, կառավարման և սոցիալական ոլորտի զարգացման համար, ներկայացնում են առանձին կուսակցությունների առաջարկներն (ըստ իրենց նախընտրական ծրագրի) ու դրանց հանրագումարը։
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Սոցիալական աջակցությունը դարձնելու ենք առավել թիրախային, որպեսզի այն ծառայի առավել կարիքավոր խավերին։
- Խոցելի խմբերի հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ավելացնելու ենք սոցիալական աշխատողների թիվը և ուժեղացնելու ենք համայնքային սոցիալական ծառայությունները։
- Հատուկ ծրագրեր ենք մշակելու միայնակ թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքների աջակցության համար։
- Կազմակերպելու ենք մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության խթանման ծրագրեր՝ նպաստելով անապահով ընտանիքների աշխատաշուկայում ներգրավմանը։
- Մանկապարտեզները դարձնելու ենք ամբողջովին անվճար։
- Թափառող շների խնդրի կարգավորման համար կառուցելու ենք ապաստարան
- Ներդնելու ենք համայնքային ենթակայության հաստատությունների աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման համակարգ։
- Ներդնելու ենք թվայնացված ծառայություններ համայնքապետարանում՝ ապահովելով թափանցիկ և մատչելի կառավարման համակարգ։
- Ամրապնդելու ենք համագործակցությունը քույր քաղաքների և միջազգային կառույցների հետ՝ կապերի ընդլայնման նպատակով։
- Ստեղծելու ենք նպաստավոր պայմաններ Գյումրիում ներդրումների ծավալի ավելացման համար:
- Դյուրինացնելու ենք համայնքային բարդ փաստաթղթաշրջանառությունը՝ կրճատելով ժամկետները և պարզեցնելով ընթացակարգերը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
- Առաջ քաշել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու օրակարգը։
- Հիմնել «Ներդրումների ուղղորդման խորհրդատվական բաժին»՝ միևնույն բաժնում ներգրավելով տվյալագետների, տնտեսագետների և ֆինանսական վերլուծաբանների։
- Կառավարության առջև խնդիր դնել գյումրեցիներին հատկացնելու աշխատավարձի հավելավճար՝ որպես բարձրլեռնային գոտու բնակիչների (հաշվի առնելով միջազգային փորձը)։
- Քաղաքապետարանի անունից ձեռք բերել բազալտի արդյունահանման հանք Շիրակի մարզում և հիմնել բազալտե սալաքարերի արտադրման քաղաքապատկան գործարան՝ օգտագործելով սեփական հանքից արդյունահանված բազալտը։
- Աջակցություն տրամադրել սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին՝ տնային ջեռուցման և կենսական պայմանների ստեղծման հարցում։
- Մանկապարտեզ հաճախող 3 և ավելի երեխաներ ունեցող անապահով ընտանիքներից չգանձել մանկապարտեզի հաճախման վարձավճար։
- Հետևողական աշխատանք տանել քաղաքին հատկացված սուբսիդիաների արդյունավետ իրագործման ուղղությամբ։
- Վերջնականապես լուծել թափառող շների մեկուսացման հարցը՝ քաղաքին հարակից տարածքում դրանց համար հավաքակայան-կացարան կառուցելով։
- Տրամադրել փաստաբանական և խորհրդատվական անվճար ծառայություններ վարչական գործերով անցնող քաղաքացիներին։
- Հատկացնել կրթաթոշակ գերազանց առաջադիմություն ունեցող, միևնույն ժամանկ անապահով ընտանիքում ապրող աշակերտներին և ուսանողներին։
- Հիմնել քաղաքապատկան բժշկական կենտրոն՝ հագեցած նոր սարքավորումներով։ Ստացված շահույթը ուղղել ծանր առողջական խնդիրներ ունեցող գյումրեցի անապահով անձանց բուժմանը միևնույն հիվանդանոցում։
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Քաղաքացիական հրաձգարանի կկառուցում
- Թափառող կենդանիների խնդրի լուծում
- Համայնքային ենթակայության պատկերասրահի հիմնում, գրադարանի վերաբրենդավորում
- Անվճար մանկապարտեզներ, մսուր մանկապարտեզների թվաքանակի ավելացում
- Համայնքի ներդրումային հիմնադրամի ստեղծում
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ
- Գյումրին դարձնել Հայաստանի բիզնես մայրաքաղաք
- Ազատ տնտեսական գոտու ստեղծում և հարկային արտոնյալ քաղաքի մոդելի ներդրում, ինչ կներգրավի 500 միլիոն դոլար ներդրում, կստեղծի 15․000 աշխատատեղ
- Համատիրությունների աշխատանքի արմատական վերանայում
- Քաղաքի կառավարում հետևյալ սկզբունքներով՝ թափանցիկություն, որոշումների կայացման հանրային մասնակցության ապահովում, սոցիալական արդարություն, կարգապահություն, հանրային շահի պաշտպանության առաջնահերթություն, հանրային լսումներ և թվային հարթակների ապահովում, շարունական բարեփոխումներ
- Երիտասարդության զարգացման հիմնադրամի ստեղծում, երիտասարդների համար կրթական և բիզնես ոլորտներին վերաբերող հատուկ ծրագրերի մշակում
- «Խելացի քաղաքի» կառուցում
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում
- Քաղաքի կառավարման թվայնացում
- Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրում
- Տեղական տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների և ստարտափների համար բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծում
- Համայնքային տարածքի խելացի կառավարում
- Աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում
- Սոցիալական աջակցության համակարգի կատարելագործում
- Գործազրկության հաղթահարման և կրթական ինտեգրված ծրագրերի ներդրում
«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Ապահովել բոլոր մանկապարտեզահասակ երեխաների համար մանկապարտեզի կամ նախակրթարանի ծառայության հասանելիություն, վերանայել զեղչերի համակարգը:
- Թափառող շների խնդրի լուծում. Ապաստարան-պահավայրի ստեղծում, կենդանիների հավաքում, տեղավորում ապաստարանում, պահպանման, սննդի, անասնաբուժական ծառայության ապահովում, ստերջացում:
- Բաց առեւտրի կարգավորում․ մայթերն ազատագրվելու են սննդի եւ այլ անկանոն առեւտրից: Շուկայի աշխատանքի կարգավորում, տեղափոխում եւ ապակենտրոնացում՝ տարբեր թաղամասերում ստեղծելով շուկայական պատշաճ պայմաններով տարածքներ՝ գյուղատնտեսական եւ այլ ապրանքների համար:
- Ներդրողների հետաքրքրությունների բարեխիղճ սպասարկում, քաշքշուկների եւ խտրականության բացառում
- Ծրագրերի բաժնի զարգացում՝ համայնքապետարանում հատուկ բաժնի ստեղծում քաղաքային տնտեսության մեջ ներդրումների եւ դրամաշնորհների ներգրավման համար. առաջարկների ցանկի, քարտեզի, իրավակարգավորումների փաթեթի կազմում ներդրողների համար, նախաձեռնողական արշավների կազմակերպում ներդրումների խթանման համար
- Քաղաքի զարգացման հիմնադրամի ստեղծում այլընտրանքային միջոցների ներգրավման, զարգացման եւ սոցիալական ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար
- Ներդրումային ծրագրերի վարչարարության պարզեցում, ՀՀ կառավարության եւ ոլորտային նախարարությունների հետ համագործակցությամբ «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում եւ քաղաքով անցնող միջպետական ճանապարհների հարակից հատվածներում կապիտալ ներդրումների վարչարարության արդյունավետացում
- Հարկային, վարկային, սոցիալական եւ այլ արտոնությունների ստացման համար պետական իշխանությունների հետ համագործակցություն եւ բացատրական աշխատանք, մասնակցություն եւ աջակցություն ՀՀ ապակենտրոնացման եւ համաչափ զարգացման գործընթանցներին, այդ թվում «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի եւ հարակից իրավակարգավորումների վերանայման համար արշավի ձեռնարկում
- Սոցիալական պաշտպանության փաթեթների ներդրում քաղաքապետարանի եւ ՀՈԱԿ-ների աշխատողների համար
- Գյումրիում հաշվառված յուրաքանչյուր նորածնի համար միանվագ 40.000 դրամի օժանդակության տրամադրում
- Քաղաքի խիստ կարիքավորների, պատերազմների զոհերի ընտանիքների եւ հաշմանդամների համար հատուկ սոցիալական օժանդակությունների ավանդույթի շարունակում եւ զարգացում, ներառականության խթանում
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Քաղաքը պետք է պատրաստ լինի հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։
- Որակապես բարելավել ռուսական 102-րդ ռազամաբազայի և քաղաքի համագործակցության մակարդակը։
- Գործարկել նոր խոշոր ծրագիր՝ Ճիշտ քաղաք։ Համայնքային իշխանությունների, բիզնեսի, քաղաքի խոշոր սեփականատերերի համատեղ ծրագիր։
- Պետք է ստեղծել Գյումրիի զարգացման հիմնադրամ, որը կղեկավարի հանրային մեծ հեղինակություն ունեցող անհատ, խորհրդի կազմում կլինեն հարգված մտավորականներ, քաղաքի հարգված և հայտնի մարդիկ։
- Ստեղծել աշխարհով մեկ սփռված գյումրեցիների, նրանց զավակների, ժառանգների ցանց, ովքեր ծագումով Գյումրիից են։
- Կազմել Գյումրիի արդյունաբերական զարգացման նոր հայեցակարգ։ «Արտադրված է Գյումրիում» բրենդը պետք է դառնա որակի անառարկելի նշան։
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԴԱՇԻՆՔ
- Համայնքի բաց և թափանցիկ կառավարման քաղաքականության որդեգրում
- Համայնքապետի և բաժինների վեցամսյա հաշվետվության պրակտիկայի կիրառում
- Համայնքապետի մեծամասշտաբ ասուլիսների պրակտիկայի հաճախակի իրականացում
- Հանրային լսումների պարբերաբար իրականացում
- Քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելություն
- Արևային կայանների ստեղծում
- Վերականգնվող էներգիայի քաղաքականության վարում համայնքում
- Թափոնների կառավարում
- Գյումրիում բնակություն հաստատած արցախցի մեր հայրենակիցների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ քաղաքում կայանալու, իրացվելու, աշխատանքային և ստեղծագործական գործունեություն իրականացնելու համար
- Տարածք տրամադրել գյուղական շուկայի ստեղծման համար /բոլոր մարզերի ներկայացվածությունն ապահովելով/
- Սպասարկման ոլորտի ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ կազմակերպել ամենամյա համաժողով
- Քաղաքապետին կից ստեղծել Ավագների խորհուրդ, Գործարարների խորհուրդ, Մշակութային գործիչների խորհուրդ, Ճարտարապետների խորհուրդ, Զբոսաշրջության զարգացմամբ զբաղվողների խորհուրդ, Հասարակական կազմակերպությունների խորհուրդ, Սփյուռքի հետ կապերի խորհուրդ, Երիտասարդական խորհուրդ, Մենաշնորհներից ու դրանց ազդեցության գոտուց բնակիչների պաշտպանության խորհուրդ
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Արդյունավետ կառավարման համակարգի ձևավորում
- Մարդակենտրոն բյուջեի ընդունում
- Համայնքի կառավարման թափանցիկ, ներառական մեխանիզմի ներդրում
- Համայնքային ծառայությունների մառուցման արդյունավետ համակարգի ներդրում
- Գործակցություն մասնագիտական ու շահառու խմբերի հետ
- Որոշումների կայացման արդյունավետություն և հաշվետվողականություն
- «Հայրաքաղաք Գյումրի» վիրտուալ հարթակի ստեղծում, Գյումրու քաղաքացիության վիրտուալ անձնագրերի շնորհում, էլեկտրոնային հանրաքվեների անցկացում
- Բարենպաստ, արդարացի, հասկանալի գործարար միջավայր ստեղծել
- Տարատեսակ արտոնություններ և աջակցություն սկսնակ գործարարների և խոշոր ներդրումային ծրագրերի համար
- Տեղական հարկերի ու տուրքերի միջոցով սահմանել արտոնություններ
- Հեռանկարային նախագծերի համար տրամադրել սուբսիդիաներ, դրամաշնորհներ, բանկային երաշխիքներ, հանդես գալ որպես բիզնես գործընկեր
- Դասընթացներ, խորհրդատվություն, մարկետինգային և մեդիա աջակցություն փոքր ու միջին ձեռնարկատերերին
- Լուծել թափառող կենդանիների՝ հատկապես շների խնդիրը
- Լուծել առնետների և այլ վնասակար կենդանիների խնդիրը
- Գյումրին ապահովել ժամանակակից էներգախնայող արտաքին լուսավորությամբ
- Գյումրիում կարիքի մեջ ապրող մարդ չպետք է լինի
- Անհրաժեշտ սոցիալական ծառայություններ տրամադրել՝ անկախ ֆինանսական հնարավորություններից
- Երեխաների կրթության, տարեցների բուժօգնության հասանելիություն անկախ գումարից
- Արդյունավետ գործակցություն հարևան Ախուրյան համայնքի, շրջապատող գյուղերի հետ
- Գյումրու քույր քաղաքներ և սփյուռքի համայնքների հետ գործակցություն
- Մասնավոր և քաղաքացիական հատվածների հետ գործակցություն



















