Մարտի 30-ին Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն։ Ավագանու 33 մանդատի համար առաջադրվել է թվով 373 թեկնածու։

Քաղաքական ուժերն ու առաջադրված թեկնածուների թիվը հետևյալն է․

  • «Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան) — 30 թեկնածու
  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (Արտյոմ Ղարաղազարյան) — 23 թեկնածու
  • «Եվրադաշինք» (Լևոն Բարսեղյան) — 25 թեկնածու
  • «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան) — 40 թեկնածու
  • «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան) — 57 թեկնածու
  • «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան) — 34 թեկնածու
  • «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» (Արտյոմ Թումանյան) — 32 թեկնածու
  • «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (Վարդան Ղուկասյան) — 33 թեկնածու
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարիկ Մինասյան) — 99 թեկնածու