Գյումրու ավագանու ընտրությունների համար սահմանվել են  5 քառակուսի մետրը գերազանցող գովազդային վահանակների արժեքները։

Գյումրիում առանձնացվել 68 վահանակային գովազդ, որոնք պատկանում են “Իմիջ Մ․Գ․” ընկերությանը։ Գովազդային վահանակի 1 քմ-ի արժեքը կազմում է 9600 դրամ։

  • Վահանակների բացարձակ մեծամասնությունը՝ 61-ը, 18 քմ մակերեսով են, որի արժեքը կազմում է 172․800 դրամ,
  • Գյումրու կենտրոնական հրապարակին նայող պատին փակված 72 քմ մակերեսով գովազդն արժե 691200 դրամ,
  • Երևանյան խճուղու կամուրջին փակցված 44 քմ մակերեսով գովազդն արժե 422400 դրամ՝ յուրաքանչյուր կողմը։
  • “Շիրակ” օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասի 76 քմ մակերեսով վահանակն արժե 729600 դրամ՝ յուրաքանչյուր կողմը։
  • Հաղթանակի պողոտայի՝ 9-րդ դպրոցի դիմացի 12 քմ մակերեսով գովազդն արժեք 115200 դրամ։