ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2025 թ․ փետրվարի 21-ին հրապարակել է սույն թվականի մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը, որը կազմում է 112160 անձ։
Ընտրողների թիվը Հայաստանում մշտապես ուռճացված է եղել, այժմ էլ բացառություն չէ։ Համաձայն բնակչության ընթացիկ հաշվառման վերջին տվյալների 2024 թ հուլիսի 1-ի դրությամբ Գյումրու մշտական բնակչությունը կազմում է 114500 անձ։ Իսկ ըստ 2022 թվականի մարտահամարի տվյալների Գյումրու առկա բնակչության թիվն ընդամենը 103435 է։ Այդ թվից պետք է հանել ընտրելու իրավունք չունեցող անձանց (մինչև 18 տարեկան երեխաներին), որը կազմում է առկա բնակչության մոտ մեկ չորրորդ մասը։ Ամենալավատեսական հաշվարկներով Գյումրիում ընտրողների թիվը չի գերազանցում 75000 անձը։



















